Առողջապահության լրատու 2.2010
Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց
Ով չի լսել ասացվածքը. «բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են»: Վերջերս այն մեկ անգամ ևս ապացուցվեց: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մանկական տարիներին ուժեղ սթրես են տարել, չափահաս դառնալիս, չնայած բավական բարեկեցիկ կյանքով են ապրում, միևնույնն է, նրանց առողջական վիճակն ավելի վատ է, քան նրանց մոտ, ովքեր խաղաղ մանկություն են ունեցել:
Եվ ինչ բացատրություն է տալիս այս փաստին բժշկությունը: Լոնդոնի թագավորական քոլեջի հոգեբանները հետազոտել են 1950-1955 թթ. ծնված ավելի քան 7100 մարդու և տվյալներ հավաքել նրանց մանկության վերաբերյալ: Ինչպես պարզվել է, այն մարդիկ, ովքեր երջանիկ մանկություն չեն ունեցել, նրանց մեծահասակները մշտապես ճնշել են, կամ էլ ընտանիքը բարեկեցիկ կյանքով չի ապրել, միջին տարիքում հինգ անգամ ավելի հաճախ են կորցրել աշխատունակությունն առողջության պատճառով, ինչպես նաև հակում են ունեցել դեպրեսիաների նկատմամբ: Միևնույն ժամանակ, ովքեր մանկության տարիներին հաճախ են հիվանդացել, բայց սթրեսային իրավիճակներում չեն եղել, հազվադեպ են հաշմանդամ դարձել:
Հետազոտությունների ղեկավար պրոֆեսոր Մաքս Հենդերսոնը ենթադրում է, որ փոքր տարիքում ապրած սթրեսը տարբեր հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոն է դառնում: Սակայն պարզվեց, որ տվյալ փաստը բժշկության տեսակետից բացատրելն այնքան էլ դյուրին չէր: Եվ միայն վերջերս Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի մասնագետները, հոգեբանության և մանկաբուժության պրոֆեսոր Սեթ Պոլլակի ղեկավարությանբ, կարողացան այդ փաստի բացատրությունը գտնել: Գիտնականները հնարավոր համարեցին, որ անմիջական կապ պետք է գոյություն ունենա մանկության տարիներին ապրած սթրեսային իրավիճակների (բռնություն, ծեծ, կյանք` մանկատանը, որտեղ դաժան պայմաններ են եղել և այլն) և թույլ իմունային համակարգի միջև: Կամավորների, ովքեր իրենց մանկությունը բնութագրել են դժբախտ կամ սթրեսային, արյան մեջ հակամարմինների բարձր մակարդակ է արձանագրվել, որոնք ուղղված են եղել սովորական հերպեսի վիրուսի դեմ (HSV-1), որոնք որպես կանոն հանդիպում են թաքնված ձևով: Այդ հակամարմինները արտադրվում են օրգանիզմի կողմից, եթե իմունային համակարգը ախտահարված է: Իսկ այն մարդկանց արյան մեջ, ովքեր իրենց մանկությունը բարեկեցիկ են համարել, հակամարմինների մակարդակը հերպեսի վիրուսի դեմ նորմայից չի բարձրացել: Պրոֆեսոր Պոլլակի խոսքերով, մեր իմունիտետը ոչ թե բնածին է, այլ ձեռքբերովի, իսկ իմունային համակարգի վիճակը շատ խիստ կախված է այն պայմաններից, որոնց մեջ մենք հայտնվել ենք վաղ մանկության տարիներին: Քանի որ մեր նյարդային համակարգն անբաժանելի է մնացած օրգաններից: Սթրեսի դեպքում հորմոնային արտանետում է տեղի ունենում, որն ազդում է ողջ օրգանիզմի վրա, փոխվում է կենսաքիմիական վիճակը: Եվ այդ ամենն աստիճանաբար քայքայում է իմունային համակարգը: ՙՉնայած այն հանգամանքին, որ պայմանները, որտեղ մեծացել են այդ երեխաները, ժամանակի հետ փոխվել են, հոգեբանական մակարդակով նրանք դեռ վերապրում են այդ սթրեսը,- մեկնաբանում է Պոլլակը: - Դա ազդեցություն է ունենում ոչ միայն նրանց վարքագծի և սովորելու ընդունակության վրա, այլև իմունային համակարգի վատ աշխատանքի վրա, որն էլ իր հերթին լրջորեն ազդում է նրանց առողջության վրա՚:
Մեծ է նաև հիվանդ մեծանալու հավանականությունն այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ այնքան էլ լավ հոգեկան վիճակում չեն եղել: Հոնկոնգի բժիշկները եկել են այն եզրակացության, որ, եթե հղի կինը ընկճված է, անհանգիստ վիճակում է, դեպրեսիա է ապրում, դա կարող է ամենալուրջ հետևանքներն ունենալ ինչպես իր սեփական առողջության, այնպես էլ ապագա երեխայի առողջական վիճակի վրա: Ինչպես հայտնի է, դեպրեսիան թուլացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, այդ պատճառով էլ այն հաճախ ուղեկցվում է տարբեր հիվանդություններով:
Սթրեսը, որն ապրում է ծնողը, հեշտությամբ փոխանցվում է երեխային: Ըստ վիճակագրության, երեխաները, ովքեր մեծանում են նյարդային պայմաններում, հաճախ են հիվանդանում մրսածության հիվանդություններով, տառապում են նաև էնուրեզով, ասթմայով, շաքարային դիաբետով: 3-4 տարեկան 56 երեխաների թքից վերցված անալիզը ցույց էտվել, որ փոքրիկների մոտ, ում մայրերը ստիպված են եղել սթրեսներ տանել աշխատավայրում, կորտիզոլ հորմոնի մակարդակը, որը մասնակցում է զարկերակային արյան ճնշման, անոթային և իմունային համակարգերի գործառույթների, ինչպես նաև մետաբոլիզմի կարգավորմանը, երկու անգամ բարձր է եղել, քան նրանց մոտ, ում մայրերը կամ ընդհանրապես չեն աշխատել կամ էլ գոհ են եղել իրենց աշխատանքից: Հետազոտողների կարծիքով, կորտիզոլի ավելորդ արտադրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հուզական գերգրգռման ռեակցիա: Եվ, եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները առողջ մեծանան, ինքներդ ավելի քիչ նյարդայնացեք:
17.03.2011 Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
22.03.2011
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
21.03.2011
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
20.03.2011
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
18.03.2011
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
17.03.2011
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
16.03.2011
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
16.03.2011
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
14.03.2011
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
14.03.2011
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ